Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Վայրի սուսամբարի յուղի օգտակար հատկությունները. 168.am

Վայրի սուսամբարի յուղի օգտակար հատկությունները. 168.am

Վայրի սուսամբարը (ռուսերեն` орегано, անգլերեն` oregano) հիմնականում օգտագործվում է մսային կերակուրների և մակարոնեղենի պատրաստման ժամանակ։ Քչերը գիտեն այն մասին, որ այն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։

Օրեգանոյի յուղը հակաբակտերիալ, հակասնկային, հակավիրուսային և հակամիկրոբային հատկություններ ունի, ինչի շնորհիվ կարող է նպաստել առողջությանը։

Վայրի սուսամբարի յուղը կարող է օգնել սինուսիտի և մրսածության բուժման դեպքում։ Մի քանի կաթիլ յուղն ավելացրեք եռացող ջրով լի տարայի մեջ և շնչեք օդը։

Վայրի սուսամբարի յուղը կարող է օգտագործվել եղունգների սնկային հիվանդության դեմ պայքարում։ Մի քանի կաթիլ յուղը լցրեք ջրով լի ամանի մեջ, ոտքերը մի քանի րոպե դրեք ջրի մեջ։

Վայրի սուսամբարի յուղն օգտակար է վարակների ու մակաբույծների դեմ պայքարում։ Յուղը խառնեք կոկոսի յուղի հետ, դրեք լեզվի տակ։ Մի քանի րոպե սպասեք, լվացեք ջրով։

Վայրի սուսամբարի յուղը նաև հականեխիչ հատկություններ ունի։ Այն կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով.

  • միջատներից ազատվելու համար,
  • մաշկի վիճակը լավացնելու համար,
  • բշտիկներից ազատվելու, կոկորդի ցավը թեթևացնելու համար,
  • ատամի ցավը հանգստացնելու համար,
  • մկանների և հոդերի ցավը հանգստացնելու համար։


Ինչպես պատրաստել վայրի սուսամբարի յուղ


Բաղադրիչներ.

  • վայրի սուսամբարի տերևներ,
  • ձիթապտղի, նշի կամ խաղողի կտի յուղ։


Պատրաստման եղանակը։ Տարայի մեջ ջուր եռացրեք։ Վայրի սուսամբարի տերևներն ու յուղ լցրեք ապակե տարայի մեջ, դրեք այն ջրով լի տարայի մեջ և թողեք մի քանի րոպե։ Ապակե տարան դրեք արևկող հատվածում՝ պատուհանի գոգին, և թողեք մեկ կամ երկու շաբաթ։ Հեռացրեք տերևները, յուղը պահպանեք մութ վայրում։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ